Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

«Մենք Թեհրանը ճանաչում էինք այնպես, ինչպես՝ Երուսաղեմը»

«Մենք Թեհրանը ճանաչում էինք այնպես, ինչպես՝ Երուսաղեմը»
18.03.2026 | 17:05

Իսրայելի հետախուզությունը հզոր ուժ է: Ըստ Financial Times-ի՝ Իրանի գերագույն առաջնորդի սպանությունը Իսրայելի հետախուզական գործակալությունների տարիների քրտնաջան աշխատանքի արդյունք էր։ Այս գործողության հիմնական տարրերից մեկը Թեհրանի քաղաքային հսկողության համակարգի կոտրումն էր, որտեղ Իսրայելի հետախուզությունը մուտք էր գործել 2026 թվականի փետրվարի 28-ի իրադարձություններից մի քանի տարի առաջ։

Աղբյուրները բրիտանական հրատարակությանը հայտնել են, որ Իրանի մայրաքաղաքի փողոցային տեսախցիկներից տեսանյութերը կոդավորվել են և փոխանցվել Թել Ավիվի և հարավային Իսրայելի սերվերներին։ FT-ի աղբյուրներից մեկը ընդգծել է Այաթոլլայի՝ Թեհրանի Պաստերի փողոցում գտնվող նստավայրի մոտ տեղադրված հատուկ տեսախցիկի արժեքը։ Դրա բարենպաստ անկյունը թույլ է տվել մանրամասն դիտարկել, թե որտեղ են անվտանգության աշխատակիցները կայանել իրենց անձնական մեքենաները՝ պատկերացում տալով խիստ պահպանվող համալիրի ամենօրյա գործունեության մասին։

Իսրայելցի հետախուզության աշխատակիցը, Financial Times-ին տված հարցազրույցում, արել է մի արտահայտություն, որը, թերևս, լավագույնս նկարագրում է կատարված աշխատանքի մասշտաբները. «Մենք Թեհրանը ճանաչում էինք այնպես, ինչպես՝ Երուսաղեմը»։

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 3673

Մեկնաբանություններ